Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» 65-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով, 69-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 12-Ա որոշումը և 2025 թվականի ապրիլի 14 -ի «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» արձանագրությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի առաջին նիստի օրակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |