31.12.20
Ողջունի խոսք
|
Սիրելի համագյուղացիներ, Ողջունում եմ ձեզ Փարաքար համայնքի պաշտոնական կայքում: Այս հարթակը համայնքապետարանի կենսագործունեության թափանցիկության ու հրապարակայնության ապահովման միջոց է, ինչն էլ կծառայի մեր միջև շփմանը և կամրապնդի համայնքի բնակիչների և համայնքապետարանի միջև կապը: Կայքում կծանոթանաք համայնքապետարանի կառուցվածքին և գործունեությանը, ստեղծված խնդիրներին և մեր կողմից իրականացվող ծրագրերին: Ակնկալում ենք ձեր աջակցությունը առաջարկությունների, կարծիքների և, ինչու ոչ, դժգոհությունների ու բողոքների տեսքով,որոնք հնարավորություն կտան է՛լ ավելի բարելավել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Վստահ եմ՝ միասին մենք կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել ...
Մանրամասն |
|
10.11.20
Սիրելի հայրենակիցներ
|
Ցանկանում ենք մեր շնորհակալություն հայտնել Փարաքար համայնքի բնակիչներ Լիա և Սվետլանա Պետրոսյաններին, ինչպես նաև Նորայր Գևորգյանին` իրենց աջակցության համար: Մեր համայնքի բնակիչները Արցախից եկած ընտանիքներին իրենց սեփական ռեսուրսներով ապահովեցին թարմ և անուշաբույր հացով:…
|
|
|
10.10.20
Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:
|
Սիրելի' հայրենակիցներ, Մեզանից յուրաքանչյուրը դեռևս դպրոցական տարիներից, ուսումնական վարժանքներից հիշում է Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները: Ճիշտ է, այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցների գիտելիքների թարմացումը չի խանգարի: Օդային տագնապի դեպքում չենք խառնվում իրար, ընդամենը հետևում ենք վարքագծի պարզագույն կանոններին: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2676026955981659&id=100007231427032¬if_id=1602075349977451¬if_t=feedback_reaction_generic&ref=notif
|
|
01.10.20
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
|
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՀՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶԱՆՈՎ: ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՎԵԼԵԼ, ՈՐ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ` ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼԻՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ԿՏՐՈՆԸ:  ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՀՈՐԴՐՈՒՄ ԵՆՔ` ԶԵՐԾ ՄՆԱԼ #թուրքական ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԻՑ  
|
|
29.09.20
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
|
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, համայնքում օգնությունների հավաքագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով` համայնքի նախկին հիմնական դպրոցի շենքում կազմակերպվում է օգնության հավաք: Կառավարության կողմից անհրաժեշտ ապրանքանյութական արժեքների ցանկը կցվում է: Նշված աշխատանքները պատշաճ և հասցեական կազմակերպելու նպատակով կարող եք կապ հաստատել Փարաքարի համայնքապետարանի հետևյալ ներկայացուցիչների հետ՝ 1. Վահե` 055 10 99 89 2. Արամ` 091 33 66 23
|
|
18.09.20
Կոյուղագծի կառուցման աշխատանքները ընթանում են:
|
Կոյուղագծի կառուցման աշխատանքները ընթանում են: 16.09.2020
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |