Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, Քաղաքացիական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի գ) և դ) կետերի դրույթներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին N 1180-Ն որոշման 14-րդ և 15-րդ կետերի դրույթներով. Որոշում եմ՝
Հաստատել`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վտանգավոր և քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման համայնքային պլանը՝ իր հավելվածներով.
1) Փարաքար համայնքի տարհանման հանձնաժողովի ազդարարման սխեման՝ համաձայն № 1 հավելվածի.
2) Արմավիրի մարզի բնակչության տարահանման կառավարման ուրվագիծ՝ համաձայն №2 հավելվածի :
3) Փարաքար համայնքից տարահանման սկսելու մասին ազդարարման ուրվագիծ՝ համաձայն №3 հավելվածի.
4) Փարաքար համայքի տարահանված անչափահաս բնակչությանը սննդամթերքով ապահովման հաշվարկ ՝ համաձայն №4 հավելվածի.
5) Փարաքար համայքի տարահանված չափահաս բնակչությանը սննդամթերքով ապահովման հաշվարկ ՝ համաձայն №5 հավելվածի
6) Փարաքար համայնքի տարահանված բնակչությանը անհրաժեշտ հագուստի և առաջին անհրաժեշտության ապրանքների հաշվարկը՝համաձայն № 6 հավելվածի.
7) ՀՀ Արմավիր մարզի Փարաքար համայնքում տեղադրված ազդարարման սարքավորումների առկայության մասին տեղեկությունները՝ համաձայն № 7 հավելվածի.
8) Փարաքար համայնքում առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ՝ համաձայն № 8 հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ Փարաքար համայնքի վտանգավոր և քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման համայնքային պլանի մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիր մարզային փրկարարարական վարչությանը