Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի դասական աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Տիգրան Ավետիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
05/05/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/05/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի դասական աճուրդի:

ԼՈՏ 1 – ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, գ. Փարաքար, Գ. Լուսավորչի փողոց 2/1 հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից՝ 04-094-0135-0001 կադաստրային ծածկագրով, 0.02357 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, երկհարկանի բնակելի տուն կառուցելու նպատակով: Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-09-23:

Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել  ընդհանուր՝ 8003373 ՀՀ դրամ: Աճուրդը կայանալու է 2023 թվականի հունիսի 8-ին ժամը 11:00-ին։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023 թվականի հունիսի 5-ը, ժամը 18:00-ը:

ԼՈՏ 2 - ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, 04-074-0123-0244 կադաստրային ծածկագրով, 0.3465 հա մակերեսով վարելահող՝ գործառնական նշանակության հողամաս, գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով: Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-10-23:

         Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել  ընդհանուր՝ 5000.000 ՀՀ դրամ:

Աճուրդը կայանալու է 2023 թվականի մայիսի 15-ին ժամը 11:30-ին: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023 թվականի մայիսի 10-ը, ժամը 18:00-ը:

ԼՈՏ 3 – ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող՝

գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության, 04-030-0194-0007 կադաստրային ծածկագրով, 0,1181 հա մակերեսով հողամաս: Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-11-23:

           Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 350.000 ՀՀ դրամ:

Աճուրդը կայանալու է 2023 թվականի մայիսի 15-ին ժամը 12:00-ին: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023 թվականի մայիսի 10-ը, ժամը 18:00-ը:

Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ սերվիտուտներ)՝ չկան: Առկա է ճանապարհ: Շրջակա  միջավայրերի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ՝ չկան:

       Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում, ՀՀ  Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42:

        Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:

        Աճուրդի նախավճարի չափը կազմում է աճուրդի առարկայի մեկնարկային գնի 50 տոկոսը, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

        Աճուրդում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկողը:

        Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել՝ ՀՀ Արմավիրի  մարզի Փարաքարի համայնքապետարան /ՀՀ  Արմավիրի մարզ, Փարաքար համայնք,  գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ, քաղաքաշինության և հողաշինության բաժին/: Հեռ.՝ 0231-6-00-42:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner