31.12.23
Ողջույնի խոսք
|
Սիրելի համագյուղացիներ, Ողջունում եմ ձեզ Փարաքար համայնքի պաշտոնական կայքում: Այս հարթակը համայնքապետարանի կենսագործունեության թափանցիկության ու հրապարակայնության ապահովման միջոց է, ինչն էլ կծառայի մեր միջև շփմանը և կամրապնդի համայնքի բնակիչների և համայնքապետարանի միջև կապը: Կայքում կծանոթանաք համայնքապետարանի կառուցվածքին և գործունեությանը, ստեղծված խնդիրներին և մեր կողմից իրականացվող ծրագրերին: Ակնկալում ենք ձեր աջակցությունը առաջարկությունների, կարծիքների և, ինչու ոչ, դժգոհությունների ու բողոքների տեսքով,որոնք հնարավորություն կտան է՛լ ավելի բարելավել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Վստահ եմ՝ միասին մենք կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել ...
Մանրամասն |
|
02.02.23
Զինված ուժերի բարեփոխումներ
|
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների համատեքստում նախատեսված է ստեղծել կին զինծառայողներով համալրված առանձին վաշտ՝ Երևան քաղաքում տեղակայված զորամասում: Ծառայության կարող են անցնել մինչև 45 տարեկան իգական սեռի քաղաքացիները՝ պայմանագրային կարգով: Ցանկացողները մինչև ս/թ փետրվարի 7-ը կարող են ցուցակագրվել Փարաքարի համայնքապետարանում կամ իրենց բնակավայրերի վարչակազմերում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Էջմիածնի զինկոմիսարիատ:
|
|
27.01.23
«Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում»
|
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը Ավստրալիայի կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով։ Ծրագրի շահառուները խոցելի կանայք են, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020թ․ պատերազմի ժամանակ։ Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՐ՝ https://t.ly/xROUk ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՀՂՈՒՄԸ՝ https://t.ly/hyGo ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԵՍԲՈՒՔՅԱՆ ՀՂՈՒՄԸ՝ https://tinyurl.com/jvdk4rcp ԾՐԱԳՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ 31․01․2023Թ․
|
|
23.01.23
Տեառնընդառաջի տոն
|
Փարաքարի համայնքապետարանը Տեառնընդառաջի տոնի առթիվ կազմակերպում է միջոցառում ս/թ փետրվարի 13-ին: Մասնակցել կարող են Փարաքար համայնքի 9 բնակավայրերում բնակվող նորապսակները, ովքեր ամուսնացել են 2022թ.-ին: Անհրաժեշտ է մինչև ս/թ հունվարի 31-ը mshakuyt22@mail.ru էլ. փոստին ուղարկել ամուսնության կամ զագսի վկայական /բացակայության դեպքում բնակավայրից տեղեկանք ամուսնության վերաբերյալ/: Հարցերի դեպքում զանգահարել՝ 093569614 կամ 098900946
|
|
08.01.23
Բոլոր իրավաբանական անձինք 2023 թվականի հունվարի 1-ից պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր
|
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։Տեղեկացնում ենք, որ նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք ևս մինչև փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն՝ ...
Մանրամասն |
|
24.12.22
Շաբաթօրյակը Փարաքար համայնքում
|
Փարաքար, Թաիրով, Այգեկ, Մերձավան, Բաղրամյան, Պտղունք, Արևաշատ, Մուսալեռ և Նորակերտ
|
|
18.12.22
Հարկային պարտավորությունների վերաբերբալ
|
Սիրելի բնակիչներ, Տեղական հարկերի նշանակությունը շատ մեծ է յուրաքանչյուր համայնքի, բնակավայրի բարելավման և զարգացման գործում, քանի որ դրանք կազմում են համայնքային բյուջեի մեծ մասը։ Հարկերի գանձման շնորհիվ են լուծում ստանում մի շարք տեղական նշանակության հարցեր։ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ մինչև դեկտեմբերի 1-ը ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է կատարեն իրենց հարկային պարտավորությունները, հակառակ դեպքում՝ կիրառվում է տույժ։Տույժերից խուսաբելու, համայնքի զարգացման գործում ձեր ներդրումն ունենալու համար խնդրում և հորդորում ենք՝ Կատարեք ձեր հարկային պարտավորությունները։ ՀԻՇԵՑՈՒՄ Տեղական հարկեր վճարողների իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |