Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 94-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2023 թվականի N 94-Ա

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ <<ԱՅԳԵԿ>> ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 39-Ա որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 արձանագրությունը <<Այգեկ արվեստի դպրոց>> ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Մկրտչյանի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի զեկուցագիրը և 2023 թվականի հոկտեմբերի 24-ի N 4853 դիմումը Փարաքար համայնքի ավագանին որոշում է

1. 2023 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 3-ը ներառյալ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում կայանալիք «Աշխարհի Երեխաները Եգիպտոսում» ժողովրդական պարերի միջազգային փառատոնին Հայաստանը և հայ մշակույթը ներկայացնելու և մասնակցելու համար` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Այգեկ>> արվեստի դպրոցի սաների մասնակցությունն ապահովելու համար հատկացնել 960.000 (ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ սոցիալական օգնություն` համաձայն հավելվածի:

2. Ֆինանսատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին (Ք.Մելքոնյան)՝ կատարել սույն հրամանից բխող գործառույթները:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -10

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.25 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner