Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքով՝ ընդունված 2019 թվականի նոյեմբերի 19-ին N ՀՕ-225-Ն և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով «ՎԳ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահե Վիգենի Գզրարյանի կողմից տրված լիազորագիրը, «ՎԳ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից լիազորված անձ Ասքանազ Արայիկի Աղաջանյանի 2025 թվականի ապրիլի 25-ի N 1790 դիմումը, որոշում եմ՝
1. «ՎԳ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի ապրիլի 4-ին տրված թիվ 04042025-04-0096 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գտրանցման վկայական) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0510-0041 կադաստրային ծածկագրով 0.246 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը (գոտին՝ Մերձարաքսյան, 3-րդ կարգի վարելահող` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 304,5 Հայաստանի Հանրապետության դրամ) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, որպես բնակելի կառուցապատման հող: Բնակելի տուն կառուցելու համար:
2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետր վարելահողի համար 6529,8 Հայաստանի Հանրապետության դրամ) 2460 քառակուսի մետրի համար կազմում է 16 063 308 (տասնվեց միլիոն վաթսուներեք հազար երեք հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:
3. Հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Մ. Մկրտչյան փողոց 2/6 հողամաս (ծածկագիր՝ 04012REGZ5NX):
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:
6.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: