Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 6-ի N 12-Ա որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նորընտիր ավագանու լիազորությունների ստանձնման օր սահմանել 2025 թվականի ապրիլի 16-ը:
2. 2025 թվականի ապրիլի 16-ի առաջին նիստի գումարման պահից ավարտված համարել նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: