Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29-15
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՐԲՈՒՀԻ ՀԱՄԼԵՏԻ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 2-րդ և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1101-Ն որոշման պահանջները, Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի և քաղաքացի Գեղամ Գուրգենի Միքայելյանի միջև 2002 թվականի մայիսի 16-ին կնքված հողամասի վարձակալության /սեղ․ 1-2154/ պայմանագրի 4․6 կետը, ինչպես նաև քաղաքացի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի մի շարք հողամասերի վարձակալ՝ Գեղամ Միքայելյանի ժառանգ Սրբուհի Համլետի Մարությանի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 4550 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է`

1. Ուղղակի վաճառքի ձևով քաղաքացի Սրբուհի Համլետի Մարությանին օտարել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող (սեփականության իրավունքի վկայական՝ 08112019-04-0047, տրված՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ին) և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող 04-065-0503-0203 կադաստրային ծածկագրով, 3․525 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը:

2. Ուղղակի վաճառքի գինը սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով` 4 117 125 /չորս միլիոն հարյուր տասնյոթ հազար հարյուր քսանհինգ / Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին` սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner