Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 330-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հունիսի 2023 թվականի N 330-Ա

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի0որոշման,,կարգավորման,,առարկան. ,,,Քաղաքացի Գևորգ Մանվելի Սարգսյանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Նորակերտ բնակավայր, 7-րդ փողոց, 32 տուն հասցեում, ՀԾՀ 3012890157/՝ հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության,նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 12.01.2023թ. տեղեկանքների՝ Գևորգ Մանվելի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի գծով պատավորությունն 2014-2020թ․ և 2021-2023թթ․ համար 21․01․2023թ․ դրությամբ ընդհանուր կազմում է 606024 /վեց հարյուր վեց հազար քսանչորս/ ՀՀ դրամ, որից 36RO743 հաշվառման համարանիշի, ZAZ110558 մակնիշի, Y6D11055880044843 նույնականացման համարի փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորությունը 12.01.2023 թվականի դրությամբ 2020 թվականի համար հաշվարկված կազմում է 4264 /չորս հազար երկու հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ, որից 3300 /երեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 964 /ինը հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես տույժ և մնչև 2023թ․ չվճարած և 2023թ․ համար 21․01․2023թ․ դրությամբ հաշվարկված 10492 ՀՀ դրամ պարտավորություն, որից 3300/երեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես 2023թ․ հաշվ․ հարկի չվճարված մաս, 6600 /վեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես մինչ 2023թ․ չվճարված ապառք, իսկ 592/ հինգ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև 34DZ231 հաշվառման համարանիշի, BMW 5281 մակնիշի, WBADM634DYGU25922 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորությունը 12.01.2023 թվականի դրությամբ 2014-2020 թվականների համար կազմում է 480589 /չորս հարյուր ութսուն հազար հինգ հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ, որից 336333 /երեք հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 144256 /մեկ հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամը՝ որպես տույժ և մնչև 2023թ․ չվճարած և 2023թ․ համար 21․01․2023թ․ դրությամբ հաշվարկված 110679 /մեկ հարյուր տաս հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ պարտավորություն, որից 50450 /հիսուն հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամը՝ որպես 2023թ․ հաշվ․ հարկի չվճարված մաս, 59331 /հիսունինը հազար երեք հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես մինչ 2023թ․ չվճարված ապառք, իսկ 898 /ութ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ: 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 10-ին իրականացվել է վարչական վարույթի լսումների փուլը, որին մասնակցելու նպատակով Գևորգ Սարգսյանին հասցեագրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 14.03.2023 թվականի թիվ 789 և 21.04.2023 թվականի թիվ 1210 ծանուցումներն ուղարկվել է փոստով, ինչպես նաև ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարություն հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով, սակայն Գևորգ Սարգսյանը չի ներկայացել լսումներին, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են վերջինիս բացակայությամբ:

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ, 51-րդ և 53-րդ գլուխների պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի մայիսի 10-ի արձանագրությունը՝ որոշում եմ.

1.Քաղաքացի Գևորգ Մանվելի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի գանձել ընդհանուր 606024 /վեց հարյուր վեց հազար քսանչորս/ ՀՀ դրամ, որից 36RO743 հաշվառման համարանիշի, ZAZ110558 մակնիշի, Y6D11055880044843 նույնականացման համարի փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորությունը 12.01.2023 թվականի դրությամբ 2020 թվականի համար հաշվարկված 4264 /չորս հազար երկու հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ պարտավորության գումար, որից 3300 /երեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 964 /ինը հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես տույժ և մնչև 2023թ․ չվճարած և 2023թ․ համար 21․01․2023թ․ դրությամբ հաշվարկված 10492 /տաս հազար չորս հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ պարտավորությանն գումար, որից 3300 /երեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես 2023թ․ հաշվ․ հարկի չվճարված մաս, 6600 /վեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես մինչև 2023թ․ չվճարված ապառք, իսկ 592/ հինգ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև 34DZ231 հաշվառման համարանիշի, BMW 5281 մակնիշի, WBADM634DYGU25922 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկի գծով 12.01.2023 թվականի դրությամբ 2014-2020 թվականների համար հաշվարկված 480589 /չորս հարյուր ութսուն հազար հինգ հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ պարտավորության գումար, որից 336333 /երեք հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 144256 /մեկ հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամը՝ որպես տույժ և մնչև 2023թ․ չվճարած և 2023թ․ համար 21․01․2023թ․ դրությամբ հաշվարկված 110679 /մեկ հարյուր տաս հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ պարտավորության գումար, որից 50450 /հիսուն հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամը՝ որպես 2023թ․ հաշվ․ հարկի չվճարված մաս, 59331 /հիսունինը հազար երեք հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես մինչ 2023թ․ չվճարված ապառք, իսկ 898 /ութ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ։ Վճարման հաշվի համար՝ 900325181023:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner