Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման՝ տրված 2021 թվականի դեկտեմբերի 24-ին «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից, և սեփականատեր՝ Հովհաննես Բալաբեկի Հովհաննիսյանի 2022 թվականի հունվարի 13-ի դիմումը. որոշում եմ
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Հովհաննես Բալաբեկի Հովհաննիսյաին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0559-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (Առանձնացվող հատված 1)` 0.2497 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Ի. Գասպարյան փողոց N 50/1 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2)՝ 0.3079 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Ի. Գասպարյան փողոց N 50 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: