Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի համայնքային հիմնարկի, համայնքային ենթակայությամբ ոչ առեվտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 35-Ա որոշման N 3 հավելվածը։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |