Այսօր: Շաբաթ, 26 Ապրիլի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԷՄՄԱ ԹՈՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 8-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարի Փարաքար համայնքի ավագանու կանոնակարգի 8-րդ գլխով սահմանված դրույթները . Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2025 թվականի ապրիլի 19-ին, ժամը 12։00-ին։

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու նստավայրում՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ․ Փարաքար, Նաիրի 40 հասցեում։ 

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը սահմանել համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլոց։

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի վրա։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԱՎԱԳԱՆԻ                       
ԷՄՄԱ ԹՈՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ԹՈՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.19 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner