Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքով, ընդունված 2019 թվականի նոյեմբերի 19-ին N ՀՕ-225-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով 2022 թվականի օգոստոսի 26-ին տրված լիազորագիրը, հողամասի սեփականատեր Սոսե Անդրանիկի Սարգսյանի լիազորված անձ Արմեն Հայկի Ծառուկյանի 2024 թվականի փետրվարի 23-ի N 1175 դիմումը, որոշում եմ՝

1. Սոսե Անդրանիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 16122022-04-0098), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող 04-069-0103-0009 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատկային նշանակության 0.5956 հեկտար մակերեսով հողամասը, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը խաղող, (գոտին՝ Մերձարաքսյան, 2-րդ կարգի խաղող` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 818 դրամ) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, որպես հասարակական կառուցապատման հող: Առևտրի սրահ կառուցելու համար:

2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետրին խաղողի համար 3 623,8 դրամ,) 5956 քառակուսի մետրի համար կազմում է 21 583 352,80 (քսանմեկ միլիոն հինգ հարյուր ութանասուներեք հազար երեք հարյուր հիսուներկու դրամ ութսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքարի համայնքային, Մուսալեռ բնակավայրի բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325176130 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:

3. Հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Մուսալեռ, Վաղարշապատ-Երևան խճուղի թիվ 14 հողամաս (ծածկագիր 04999ERTJDH8):

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:

6.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner