Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 8-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարի Փարաքար համայնքի ավագանու կանոնակարգի 8-րդ գլխով սահմանված դրույթները . Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2025 թվականի ապրիլի 19-ին, ժամը 12։00-ին։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու նստավայրում՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ․ Փարաքար, Նաիրի 40 հասցեում։
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը սահմանել համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլոց։
5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի վրա։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: