Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 ապրիլի 2024 թ.

ՄԱՅՐԱՄ ԶԱՐԵՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունվարի 31-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 22-ին տրված անշարժ գույքի սեփականության վկայականը (վկայական N 22112023-04-0074), հողամասի սեփականատեր Մայրամ Զարեհի Ստեփանյանի 2024 թվականի փետրվարի 22-ի N 1141 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի 2-րդ փողոցի 9 հասցեում գտնվող Մայրամ Զարեհի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 04-074-0029-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 155,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը և 0,5 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ ԳԱԳԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 1422 դրամ, 1 քառակուսի մետր պարսպի համար կազմում է 859,2 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 221 835 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի 900325181155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner