Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 30042021-04-0033, տրված՝ 2021 թվականի ապրիլի 30-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողերից՝ 04-026-0200-0001 կադաստրային ծածկագրով, 0.8802 հա մակերեսով վարելահող գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 15 000 000 / տասնհինգ միլիոն / ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |