Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված «Սևան Թովմասյան» Ա/Ձ-ի կողմից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2000 թվականի վճռի (գործ 00-1234), հողամասի համասեփականատեր Մկրտիչ Մխիթարյանի 2023 թվականի ապրիլի 10-ի դիմումը. որոշում եմ՝
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գնտվող Մկրտիչ Մխիթարյանին և Հասմիկ Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0071-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին 0.0723 հա մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 6 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին 0.0649 հա մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 6/1 բնակելի տուն:
3. Նույն հողատարածքի` կողմ 3-ին 0.0025 հա մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 6/2 ավտոտնակ:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: