Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի պահանջներով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 6-ի N12-Ա որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով ընտրությանը մասնակցող ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած «Միասնություն» կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Վալոդյա Լևոնի Գրիգորյանն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի օրենքի ուժով ընտրված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնման օր սահմանել իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը՝ 2025 թվականի ապրիլի 19-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |