Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 մայիսի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 115-Ա, 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 6-Ա, 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 81-Ա և 85-Ա, որոշումները, որոշում եմ.

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից 2024 թվականի հունիսի 10-ին կազմակերպել աճուրդային վաճառք` համաձայն թիվ 1 հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գնի, նախավճարի և քայլի չափի:

2. Հաստատել աճուրդային կարգով օտարվող հողամասերի վերաբերյալ հրապարակային ծանուցման տեքստը, համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասի հրապարակային ծանուցման հրապարակումը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, համայնքապետարանի պաշտոնական կայքէջում:

4. Աճուրդային հանձնաժողովին՝ սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնումստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner