Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի պահանջներով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 6-ի N 12-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի N 3-Ա որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի օրենքի ուժով ընտրված համայնքի ղեկավար Վալոդյա Լևոնի Գրիգորյանն իր լիազորությունները ստանձնում է 2025 թվականի ապրիլի 19-ին համայնքի բնակիչներին տրված երդմամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |