Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 317-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2023 թվականի N 317-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան. Քաղաքացի Սերգեյ Շուրայի Հարությունյանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Փափազյան փողոց, 17Ա շենք, 8 բնակարան, ՀԾՀ՝ 1805600214/, հանդիսանալով անշարժ գույքի հարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրում գտնվող սեփականության իրավունքով Սերգեյ Շուրայի Հարությունյանին պատկանող թվով 23 անշարժ գույքերի հարկի գծով հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում է 301232 /երեք հարյուր մեկ հազար երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ, որից 94.971 /իննսունչորս հազար ինը հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականի համար հաշվարկված հարկի չվճարված մաս, 189.942 /մեկ հարյուր ութսունինը հազար ինը հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամը՝ որպես մինչև 2023թվականը չվճարված ապառք, իսկ 16.319 /տասնվեց հազար երեք հարյուր տասնինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև սեփականության իրավունքով Սերգեյ Շուրայի Հարությունյանին պատկանող թվով 23 հողերի հարկի գծով հարկային պարտավորությունը կազմում է 1091358 /մեկ միլիոն իննսունմեկ հազար երեք հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ, որից 627562 /վեց հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 463796 /չորս հարյուր վաթսուներեք հազար յոթ հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամը՝ որպես տույժ: 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 10-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով Սերգեյ Հարությունյանին հասցեագրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 16.03.2023 թվականի թիվ 823 և 21.04.2023 թվականի թիվ 1208 ծանուցումներն ուղարկվել են փոստով /փոստային առաքանիներ՝ LO107737976AM, ALO108588478AM/, ինչպես նաև ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով, սակայն Սերգեյ Հարությունյանը չի ներկայացել, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են վերջինիս բացակայությամբ:

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող է համարվում կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սերգեյ Հարությունյանին / հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Փափազյան փողոց, 17Ա շենք, 8 բնակարան / ծանուցվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 16-ի թիվ 823 ու 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 1208 ծանուցումներով /փոստային առաքանիներ՝ LO107737976AM, ALO108588478AM/, ինչպես նաև ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական և 24.01.2023 թվականի դրությամբ տեղեկանքները, ինչպես նաև ծանուցվել է azdarar.am ինտերնետային կայքէջում տեղադրելու միջոցով, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել և վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի մայիսի 10-ի արձանագրությունը՝ որոշում եմ.

 1. Քաղաքացի Սերգեյ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել ընդհանուր՝ 1392590 /մեկ միլիոն երեք հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որից 301232 /երեք հարյուր մեկ հազար երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ որպես սեփականության իրավունքով Սերգեյ Հարությունյանին պատկանող թվով 23 անշարժ գույքերի հարկի գծով պարտավորության գումար /որից 94971 /իննսունչորս հազար ինը հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականի համար հաշվարկված հարկի չվճարված մաս, 189942 /մեկ հարյուր ութսունինը հազար ինը հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամը՝ որպես մինչև 2023թ․ չվճարված ապառք, իսկ 16319 /տասնվեց հազար երեք հարյուր տասնինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, վճարման հաշվի համար՝ 900325005859/, իսկ 1091358 /մեկ միլիոն իննսունմեկ հազար երեք հարյուր հիսունութ/ ՀՀ դրամը որպես 12.01.2023 թվականի դրությամբ հաշվարկված թվով 23 հողերի հարկի գծով պարտավորության գումար / որից 627562 /վեց հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 463796 /չորս հարյուր վաթսուներեք հազար յոթ հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, վճարման հաշվի համար՝ 900325181049/, համաձայն կից տեղեկանքների։ 

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner