Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից տրված շինության՝ կցակառույցի վերաբերյալ դրական եզրակացությունը, տրված 2024 թվականի մարտի 15-ին, ՀՀ կադաստրի կոմիտեի կողից 15 մարտի 2024 թվականին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024EEWMBH), նկատի ունենալով, որ կցակառույցը որևէ բացասական կերպով չի ազդում շենքի կրողունակության և սեյսմակայունության վրա, պիտանի է բնականոն շահագործման և վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և համասեփականատեր Արթուր Վարդկեսի Բոյախչյանի 2024 թվականի մարտի 19-ի N 1679 դիմումը. որոշում եմ `
1. Օրինականացնել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Արթուր Վարդկեսի Բոյախչյանին, Նելլի Սամվելի Բոյախչյանին, Տիգրան Արթուրի Բոյախչյանին և Վարդգես Արթուրի Բոյախչյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, գյուղ Թաիրով Վ.Մամիկոնյան փողոց 5-րդ շենքի N 4 բնակարանին կից 20,0 քառակուսի մետր մակերեսով կցակառույցը, 1 (մեկ) ինքնակամ բացված պատուհանը և 1 (մեկ) ինքնակամ բացվածքը, համաձայն «ՋԻՎԱՆ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար՝ 817,5 դրամ, մեկ ինքնակամ բացվացքի համար կազմում է 817,5 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 17 985 (տասնյոթ հազար ինը հարյուր ութանասունհինգ) ՀՀ դրամ:
3. Բնակարանի հասցեն թողնել անփոփոխ, ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Վ.Մամիկոնյան փողոց 5-րդ շենք, N 4 բնակարան:
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: