Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված է սեղանամատյանում 471-ով/, ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրերը /գրանցված են սեղանամատյանում 472-ով և 473-ով/, քաղաքացի Լուսինե Մկրտչի Մանուկյանի 2024 թվականի փետրվարի 29-ի N 1259 դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 20-ի թիվ 3 որոշման թիվ 28 քաղվածքը՝ տրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հուլիսի 25-ին, «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի փետրվարի 19-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ. որոշում եմ՝
1. Վերականգնել` Լուսինե Մկրտչի Մանուկյանի (ծնված 1976 թվականի հոկտեմբերի 30-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող գույքային միավորի՝ 04-069-0044-0025 կադաստրային ծածկագրով` 0.0686 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
2. 04-069-0044-0025 կադաստրային ծածկագրով հողամասում առկա 26.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով տարածքը, 102.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով հիմքը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագծի թողնել ինքնակամ:
3. Հողատարածքին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Վ. Մամիկոնյան փողոց N 13 հողամաս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: