Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ օտարվող հողամասը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի սեփականության իրավունքի N 739239 վկայականը, տրված 2003 թվականի ապրիլի 23-ին, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 22 ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-22112023-04-0013 որոշումը, Լարիսա Վազգենի Այվազյանի 2024 թվականի մարտի 12-ի N 1518 դիմումը. որոշում եմ`
1. Լարիսա Վազգենի Այվազյանին վարձակալության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող 0.0457 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, գնման նախապատվության իրավունքով օտարել Լարիսա Վազգենի Այվազյանին:
2. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը կազմում է 1877.7 դրամ, որը 0.0457 հեկտարի համար կկազմի 858 108,9 (ութ հարյուր հիսունութ հազար մեկ հարյուր ութ դրամ իննսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:
3. Հողամասին և շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Խ. Աբովյան փողոց 12 բնակելի տուն:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: