Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով <<Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Ն․ Սվարյանի 2023 թվականի մարտի 20-ի թիվ 929 գրությունը, 2023 թվականի մարտի 3-ին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և <<Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի միջև կնքված դրամաշնորհի պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 14-ի տեղեկանքը՝ նախադպրոցական կրթության միկրոծրագրի իրականացմանն համայնքի ներդրումն ապահովելու վերաբերյալ․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է․ 1․ Տալ համաձայնություն նախադպրոցական կրթության միկրոծրագրի իրականացման նպատակով՝ <<Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին տրամադրելու 1 820 500/ մեկ միլիոն ութ հարյուր քսան հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, տարածքի բարեկարգման աշխատանքների համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |