Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի մարտի 27-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-27032024-04-0074 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 21-ի «Լեվիկ Արշակի Բադալյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» N 164-Ա որոշման մեջ կատարել լրացում և փոփոխություն՝
1) որոշման 1-ին կետից հանել «74,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով հանգստի սենյակը, 30,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով լողավազանը,» բառերը,
2) որոշման 1-ին կետում «համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ ԳԱԳԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագծի:» բառերից հետո լրացնել «04-074-0006-0018 կադսատրային ծածկագրով հողամասում առկա 74,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով հանգստի սենյակը, 30,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով լողավազանը թողնել ինքնակամ:» բառերով,
3) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 1422 դրամ, 1 քառակուսի մետր զուգարանի և պարսպի համար կազմում է 859,2 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 573 324,12 (հինգ հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր քսանչորս դրամ տասներկու լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: