Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի N 05032024-04-0096, N 05032024-04-0103, N 05032024-04-0048 և N 05032024-04-0078 վկայականները և հողամասի սեփականատեր Էմմա Բելույանի 2024 թվականի ապրիլի 10-ի դիմումը. որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Ֆ. Նանսենի փողոց N 44, Ֆ. Նանսենի փողոց N 44/1, Ֆ. Նանսենի փողոց N 44/2 և Ֆ. Նանսենի փողոց N 44/3 հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Ֆ. Նանսենի փողոց N 44 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։