Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12032024-04-0074 վկայականը, քաղաքացի Մարատ Խաչատուրի Միրզոյանի 2024 թվականի ապրիլի 8-ի դիմումը, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց թիվ 148/1 հասցեում գտնվող հողամասը, 04-094-0150-0037 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման 0.0127 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդալնման նպատակով օտարել Մարատ Խաչատուրի Միրզոյանին:
2. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը 10513,8 դրամ է, որը 127 քառակուսի մետրի համար կկազմի 1 335 252,60 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունհինգ հազար երկու հարյուր հիսուներկու դրամ վաթսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:
3. Հողամասի հասցեն թողնել անփոփոխ. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց 148/1 հողամաս:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: