Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2024 թվականի N 418-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 5-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-05062024-04-0081 որոշումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 18-ի «Բնակելի տան և հողամասի նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու, ինքնակամ շինությունն օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» N 157-Ա որոշման մեջ կատարել լրացում՝

1) որոշման նախաբանում՝ «հունվարի 21-ին տրված հողամասի և շինությունների հատակագիծը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի փետրվարի 10-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024LYWG28),» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Լ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ



2024 թ. հուլիսի  11

գ. Փարաքար