 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՄԱՐՏԻ 2023թվականի N 161-Ա
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.1 կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի 1855-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Վ. Մամիկոնյան փողոցի 5-րդ բազմաբնակարան շենքի բնակիչների դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Վ. Մամիկոնյան փողոցի 5-րդ բազմաբնակարան շենքի զբաղեցրած 845.0 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառական նշանակությամբ հողամասը փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց՝ բաժնային սեփականության իրավունքով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.0845 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հանել համայնքային սեփականության հողերի հաշվեկշռից և ներառել քաղաքացիների սեփականության հողերի հաշվեկշռում:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Փարաքար