Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2024 թվականի N 419-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» մասի պահանջներով, հաշվի առնելով, որ Արտակ Նորայինի Աբրիկյանին (հանրային ծառայության համարանիշ՝ 2009680448, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ․ Թաիրով, Օրբելու փողոց, 7 տուն) հասցեագրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 8-ի թիվ 1398 և 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 1651 ծանուցումները (փոստային առաքանի՝ LO122612094AM, LO12300942AM) հետ են վերադարձել «երկրում չէ» նշումներով ՝ որոշում եմ.

1. Կասեցնել Արտակ Նորայինի Աբրիկյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը:

2. Արտակ Նորայինի Աբրիկյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը վերսկսել կասեցման համար հիմք հանդիսացող պատճառը վերացվելուց հետո կամ որոշումն ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքում հրապարակելու միջոցով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Լ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ



2024 թ. հուլիսի  11

գ. Փարաքար