Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2024 թվականի N 114-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 642-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 20-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-20122023-04-0153 որոշումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Սյուզաննա Մարտիրոսի Կարօղլանյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» N 642-Ա որոշման մեջ կատարել լրացում և փոփոխություն՝

1) որոշման 1-ին կետում՝ «10,0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը,» բառերից հետո լրացնել «ինքնակամ բացված մեկ պատուհանը,» բառերով,

2) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան երկրորդ հարկի և բնակելի տան աստիճանահարթակի համար կազմում է 2316 դրամ, 1 քառակուսի մետր թռչնանոցի, ծածկի, խորդանոցի և պարսպի համար կազմում է 1389,6 դրամ, յուրաքանչյուր ինքնակամ բացված պատուհանի համար՝ 2316 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 377 044,8 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար քառասունչորս դրամ ութանասուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2024 թ. փետրվարի  28

գ. Փարաքար