Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2023 թվականի N 164-Ա

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 24-րդ կետով, 2008 թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Սուրեն Հարությունյանի դիմումը, որոշում եմ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Սուրեն Պետիկի Հարությունյանի (ծնված 26.01.1951 թ.) գույքային իրավունքը, ճանաչել նրա սեփականության իրավունքը նրան օրինական հատկացրած 0,06 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման տնամերձ հողամասի և հողամասի վրա 2018 թվականին կառուցված անօրինական շինությունների նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Սուրեն Պետիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0061-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 113,2 քառակուսի մետր շինությունները՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան» Ա/Ձ-ի կողմից տրված 0,06 հա հողամասի և 113,2 քառակուսի մետր շինությունների հատակագծի, թողնել ինքնակամ:

3. Հողամասին և շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Արցախ թաղամաս, 6-րդ փողոց N 9:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2023 թ. մարտի  23

գ. Փարաքար