Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2023 թվականի N 167-Ա

ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 138-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2021 թվականի հունիսի 8-ի «Ինքնակամ կառուցված շինությունները համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու, օտարելու և հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 138-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության մարմնի 01.12.2020թ-ի N ՔՏՄ/09.2.4/14681-20 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 29.04.2021թ-ի N 01/7/02711-2021 գրությունը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում 2723-ով) տրված նոտար Սամվել Վրեժի Ղարիբյանի կողմից, ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 10082021-04-0046 վկայականը, «ԽԱՉՎԱՀԱՆ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 14-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, հողամասի և շինության հատակագծերը` տրված 2021 թվականի ապրիլի 12-ին «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից, շինությունը կատարած անձ Մարի Կեվորկի Ալմասյանի 2023 թվականի մարտի 20-ի N 917 դիմումը. որոշում եմ`

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Կարեն Դեմիրճյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 8 հասցեին կից գտնվող 177 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 93.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտեխսպասարկման կետը, 1.9 քառակուսի մետր մակերեսով պարիսպը ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» Ա/Ձ–ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

2. Հողատարածքին և շինության հասցեն թողնել անփոփոխ. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Կարեն Դեմիրճյան թաղամաս 2-րդ փողոց թիվ 8/1 ավտոտեխսպասարկման կետ:

3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Մարի Կեվորկի Ալմասյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Մարի Կեվորկի Ալմասյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի, Կարեն Դեմիրճյան թողամասի 2-րդ փողոցի թիվ 8/1 հասցեում գտնվող 0.0177 հա մակերեսով հողամասն՝ առկա շինություններով:

4. 177 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

5. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր ավտոտեխսպասարկման կետի և պարսպի համար` 23400 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 2 225 340 (երկու միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

6.Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 4524 դրամ, որը 177 քառակուսի մետրի համար կկազմի 800 748 (ութ հարյուր հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:»

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2023 թ. մարտի  28

գ. Փարաքար