 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՄԱՐՏԻ 2023թվականի N 160-Ա
ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2023 թվականի մարտի 6-ին «ՄԵԼԿԱՐ» ՍՊԸ-ի կողմից, հողամասի սեփականատեր՝ Արտյոմ Վազգենի Խաչատրյանի 2023 թվականի մարտի 10-ի դիմումը. որոշում եմ՝
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գնտվող Արտյոմ Վազգենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 04-065-0013-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հողամաս 1)` 0.0175 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի, 5-րդ նրբանցք 3/1 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հողամաս 2)՝ 0.0175 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի, 5-րդ նրբանցք 3/2 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Փարաքար