Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
07/12/2016
Հայաստանի 8 համայնքներ ճանաչվեցին «Լավագույն գործելակերպի» հաղթողներ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գործող ավազի, խճի, գիպսի, բազալտի հանքավայրերը շահագործվում են դեռեւս խորհրդային տարիներից: Բաց հանքավայրերի առաջացրած փոշին կեղտոտում է օդը` վտանգելով համայնքի մի քանի փողոցների բնակչության առողջությունը, վնասում է պտղատու այգիներին: Փարաքար համայնքն իր մեջ ընդգրկում է Փարաքար եւ Թաիրով գյուղերը, եւ այս բնակավայրերից 1280 մարդ հայտնվել է իրական վտանգի գոտում: Հանքավայրերի պատճառած վնասներին դիմակայելու միակ ճանապարհը համայնքի կանաչապատ տարածքներն ավելացնելն են համարում: Համայնքապետարանի աշխատակազմն ու ավագանին որոշել են համայնքի կանաչապատումն սկսել Փարաքարի բարձունքում գտնվող Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքից: Հուշահամալիր այգին կառուցվել էր 1982 թ.-ին, սակայն տարիների ընթացքում հուշարձանի հարակից տարածքը վերածվել էր աղբավայրի, որտեղ բազմանում էին թափառող շները, կրծողներն ու այլ վնասատուներ` խաթարելով համայնքի էկոլոգիական վիճակը: Համայնքի ղեկավարն ասում է, որ այգին այդ վիճակում էր հայտնվել հանրային գոտիների եւ շրջակա միջավայրի նկատմամբ բնակչության անտարբեր վերաբերմունքի պատճառով: Ուստի, բնակավայրի էկոլոգիական վիճակը բարելավելու նպատակով համայնքի կարեւորագույն նպատակներից էր՝ ուսուցանել բնակիչներին` կարեւորել շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ գործողություններ ծավալել ավելի մաքուր էկոլոգիա ունենալու համար: Աշխատանքերին ներգրավվել են նաեւ համայնքի ակտիվ բնակիչները գրեթե բոլոր տարիքային խմբերից' դպրոցականներ, նրանց ծնողները եւ այլք: Տարածքը մաքրել են աղբից, ծառատունկ են կատարել: Արդյունքում' բարելավվել է համայնքի էկոլոգիական եւ սանիտարական վիճակը, համայնքի հանրային օգտագործման կանաչ գոտին ավելացել է 4500 քմ բարեկարգ կանաչապատ տարածքով, հանքավայրերի փոշու վնասակար ազդեցությունը զգալիորեն նվազել է: Այգին դարձել է համայնքի բնակիչների եւ հյուրերի սիրված վայրը՝ մարդիկ հանգիստը սիրով են անցկացնում զովասուն եւ մաքուր զբոսայգում, կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ:

www.hetq.am
http://hetq.am/arm/news/73508/hayastani-8-hamaynqner-tchanachvecin-lavaguyn-gortselakerpi-haxtoxner.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner