Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 31
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 31


Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Էքսպերտ դիալոգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող` /հիմք սեփականության իրավունքի վկայական՝ 04102022-04-0046, տրված 2022թվականի հոկտեմբերի 4-ին/ գ. Մերձավան, Երկրագործների փողոց 9 հասցեում գնտվող` 04-065-0075-0003-001 կադաստրային ծածկագրով 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 04-065-0075-0003-002 կադաստրային ծածկագրով 70.2 քմ մակերեսով ծածկը և շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ` 04-065-0075-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամասն /այսուհետ՝ Գույք/, օտարել աճուրդային եղանակով:

2. Աճուրդի մեկնարկային գին է սահմանվում 16090118 /տասնվեց միլիոն իննսուն հազար մեկ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ, որից 2646000 /երկու միլիոն վեց հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ՝ շինության համար, 13444118 /տասներեք միլիոն չորս հարյուր քառասունչորս հազար մեկ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ՝ հողամասի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner