Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՌ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով, 685-րդ հոդվածի 1-ին մասով, 687-րդ և 689-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանի 2022 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 2791/1 զեկուցագիրը ՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Իսահակ Գասպարյան փողոց 2 հասցեում գտնվող դպրոցի շենքը ներառող 04-094-0063-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և դրա սպասարկման տարածքը, 04-094-0063-0005-001 կադաստրային ծածկագրով 968.2 քմ մակերեսով դպրոցը, 04-094-0063-0005-002 կադաստրային ծածկագրով 80.2 քմ մակերեսով կաթսայատունը, 04-094-0063-0005-003 կադաստրային ծածկագրով 16.7 քմ մակերեսով պահեստը, 04-094-0063-0005-004 կադաստրային ծածկագրով 2.5 քմ մակերեսով զուգարանը անհատույց օգտագործման իրավունքով 99 տարի ժամկետով տրամադրել «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամին /պետական գրանցման համարը՝ 222.160.1274261, գրանցման ամսաթիվը՝ 2022 թվականի նոյեմբերի 3, ՀՎՀՀ՝ 04445077/:

2. «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Ամալյա Եղոյանի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner