Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 3-Ն


Զեկ. ԳՅՈՒԼԳՅԱԶ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով`  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2020 թվականի օգոստոսի 14-ի թիվ 06/27.1/18319-20 գրությունը՝ պետական փորձագիտական եզրակացության վերաբերյալ.համայնքի ավագանին որոշում է՝ 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 47-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն հավելվածների․ 1) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի ընդամենը վարչական բյուջեի 1000 տողի «292000» թիվը փոխարինել «293000.0» թվով: Վարչական բյուջեի եկամուտների «Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ» 1256 տողի «6876.0» թիվը փոխարինել «7273.029» թվով և «Այլ գույքի վարձակալությունից մուտքեր»՝ 1334 տողի «0» թիվը փոխարինել «602.971» թվով,

2) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի համայնքի վարչական բյուջեի Բաժին 01 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծախսերի նախահաշվի «Մասնագիտական ծառայություններ»՝4241 հոդվածի «1400.0» թիվը փոխարինել «3000.0» թվով և «Կենցաղային և հանրային սննդի նյութեր»՝ 4267 հոդվածի «0» թիվը փոխարինել «424.529» թվով,

3) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաժին 05 Խումբ 2 Դաս 1 «Շրջակա միջավայրի պաշտպանություն» Կեղտաջրերի հեռացում ծախսերի նախահաշվի՝ «Մասնագիտական ծառայություններ»4241 հոդվածի «990» թիվը փոխարինել «1565.471» թվով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածի «50946.0» թիվը փոխարինել «40203.1» թվով, «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածի «0» թիվը փոխարինել «10742.9» թվով,

4) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաժին 08 Խումբ 2 Դաս 4 «Մշակութային միջոցառումների իրականացում» ծախսերի նախահաշվի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին»՝ 4511 հոդվածի «18000.0» թիվը փոխարինել «19000.0» թվով,

5) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաժին 11 Խումբ 1 Դաս 1 «ՀՀ համայնքների վարչական բյուջեի պահուստային ֆոնդ» Պահուստային ֆոնդի ծախսերի նախահաշվի ընդամեն «6480.0» թիվը փոխարինել «3880.0»թվով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՅՈՒԼԳՅԱԶ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner