Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՌ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 377 -Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանի 2022 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 2791/1 զեկուցագիրը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի N 377-Ա որոշումը ՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 10 -ի «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամ ստեղծելու մասին» թիվ 377-Ա որոշումը:

2. Հաստատել «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին իրականացնելու պետական գրանցում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում, պետական գրանցման գործընթացում անհրաժեշտության դեպքում կրթական հիմնադրամի Կանոնադրության մեջ կատարել փոփոխություններ, իրականացնել սույն որոշումից բխողայլ գործառույթներ և դրանց կատարումը վերալիազորել այլ անձանց:

4. Ամալյա Եղոյանին նշանակել «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(57.27 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner