Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի ապրիլի 8-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի մարտի 31-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022FBANYH), սեփականատեր Էդգար Տիգրանի Գյուլխասյանի 2022 թվականի ապրիլի 13-ի դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Երիտասարդական փողոց թիվ 38 հասցեում գտնվող Էդգար Տիգրանի Գյուլխասյանին սեփականության իրավունքով պատկանող 04-069-0029-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 94,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 1,4 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, 7,0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 1969 դրամ, 1 քառակուսի մետր պարսպի համար կազմում է 1181,4 դրամ վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 195 797,36 (հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր իննսունյոթ դրամ երեսունվեց լումա) ՀՀ դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Էդգար Տիգրանի Գյուլխասյանին սեփականության իրավունքով պատկանող 04-069-0029-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (Առանձնացվող հատված 1)` 0,0263 հա մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Երիտասարդական փողոց N 38 բնակելի տուն:
5. Նույն հողատարածքի՝ կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2)՝ 0.0647 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Երիտասարդական փողոց N 38/1 հողամաս:
6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: