Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 315-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2023 թվականի N 315-Ա

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի0որոշման,,կարգավորման,,առարկան. ,,,Քաղաքացի Հերմինե Ժորժիկի Առաքելյանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Թաիրով բնակավայր, Մեքենագործների փողոց, 2-րդ շենք 19 բնակարան հասցեում, ՀԾՀ 8009800937/՝ հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքներ0ի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության,նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 17.02.2023թ. տեղեկանքների՝ Հերմինե Ժորժիկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 70XQ707 հաշվառման համարանիշի, BMW X5 3.0 Sl մակնիշի, 5UXFE4C56AL382091 նույնականացման համարի փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորությունը 17.02.2023 թվականի դրությամբ ընդհանուր կազմում է 580552 /հինգ հարյուր ութսուն հազար հինգ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ /166.668 /մեկ հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամը՝ որպես 2020 թվականի համար հաշվարկված փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորության գումար, որից 129.000 /մեկ հարյուր քսանինը հազար/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 37.668 /երեսունյոթ հազար վեց հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ/, իսկ 413884 /չորս հարյուր տասներեք հազար ութ հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամը որպես 2021-2023 թվականների համար հաշվարկված փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավրության գումար, որից 387000 /երեք հարյուր ութսունյոթ հազար/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 26884 /քսանվեց հազար ութ հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես տույժ: 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 12-ին իրականացվել է վարչական վարույթի լսումների փուլը, որին մասնակցելու նպատակով Հերմինե Առաքելյանին պատշաճ հասցեագրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 14.03.2023 թվականի թիվ 787 և 21.04.2023 թվականի թիվ 1211 /փոստային առաքանի՝ LO109155611AM/ ծանուցումներն ուղարկվել են փոստով, ինչպես նաև ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարություն հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով, սակայն Հերմինե Առաքելյանը չի ներկայացել լսումներին, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են վերջինիս բացակայությամբ:

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ, 51-րդ և 53-րդ գլուխների պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի մայիսի 12-ի արձանագրությունը՝ որոշում եմ.

1.Քաղաքացի Հերմինե Ժորժիկի Առաքելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի գանձել ընդհանուր 580552 /հինգ հարյուր ութսուն հազար հինգ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ՝ որպես 70XQ707 հաշվառման համարանիշի, BMW X5 3.0 Sl մակնիշի, 5UXFE4C56AL382091 նույնականացման համարի փոխադրամիջոցի գծով 17.02.2023 թվականի դրությամբ՝ 2020-2023 թվականների համար հաշվարկված, հարկային պարտավորության գումար, որից 516.000 /հինգ հարյուր տանսվեց/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 64.552 /վաթսունչորս հազար հինգ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամը՝ որպես տույժ /վճարման հաշվի համար՝ 900325191022/:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner