Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 310-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2023 թվականի N 310-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան. Քաղաքացի Փայլակ Արամի Եսայանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Նորակերտ բնակավայր, Ազնավուրի փողոց, 40 տուն, ՀԾՀ՝ 2714600417/, հանդիսանալով անշարժ գույքի հարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրում գտնվող սեփականության իրավունքով Փայլակ Եսայանին պատկանող PS982D7375, PSBDD62537 ծածկագրերով անշարժ գույքերի հարկի գծով հարկային պարտավորությունները 24.01.2023 թվականի դրությամբ կազմում են 42.599 /քառասուներկու հազար հինգ հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ, որից 14.367 /տասնչորս հազար երեք հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականի համար հաշվարկված հարկի չվճարված մաս, 25.857 /քսանհինգ հազար ութ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես մինչև 2023թ․ չվճարված ապառք, իսկ 2375 /երկու հազար երեք հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև սեփականության իրավունքով Փայլակ Եսայանին պատկանող՝ 04-074-123-114 կադաստրային ծածկագրով 0.78 հա մակերեսով ջրովի վարելահողի հարկի գծով հարկային պարտավորությունը 24.01.2023 թվականի դրությամբ 2008-2020 թվականների համար կազմում է 148.155 /մեկ հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ, որից 99.476 /իննսունինը հազար չորս հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 48.679 /քառասունութ հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ: 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 5-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով Փայլակ Արամի Եսայանին հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 14.03.2023 թվականի թիվ 782 և 21.04.2023 թվականի թիվ 1198 ծանուցումը՝ փոստով /փոստային առաքանի՝ ALO10915550AM/, ինչպես նաև ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով, սակայն Փայլակ Եսայանը չի ներկայացել, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են վերջինիս բացակայությամբ: 2. 3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող է համարվում կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Փայլակ Արամի Եսայանին / հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Նորակերտ բնակավայր, Ազնավուրի փողոց, 40 տուն/ հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 782 ծանուցումն ու 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 1198 ծանուցումը /փոստային առաքանի՝ ALO10915550AM/ և 24.01.2023 թվականի դրությամբ տեղեկանքները, ինչպես նաև ծանուցվել է azdarar.am ինտերնետային կայքէջում տեղադրելու միջոցով, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել և վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի մայիսի 5-ի արձանագրությունը՝ որոշում եմ.

1. 1.Քաղաքացի Փայլակ Արամի Եսայանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել ընդհանուր՝ 190754 /մեկ հարյուր իննսուն հազար յոթ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ ,որից 148155 /մեկ հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամը որպես սեփականության իրավունքով Փայլակ Եսայանին պատկանող՝ 04-074-123-114 կադաստրային ծածկագրով 0.78 հա մակերեսով ջրովի վարելահողի հողի հարկի գծով պարտավորության գումար /որից 99.476 /իննսունինը հազար չորս հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 48.679 /քառասունութ հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, վճարման հաշվի համար՝ 900325181049, իսկ 42.599 /քառասուներկու հազար հինգ հարյուր իննսունինը/ ՀՀ դրամը որպես 24.01.2023 թվականի դրությամբ հաշվարկված՝ PS982D7375, PSBDD62537 ծածկագրերով անշարժ գույքերի հարկի գծով պարտավորության գումար /որից 14.367 /տասնչորս հազար երեք հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականի համար հաշվարկված հարկի չվճարված մաս, 25.857 /քսանհինգ հազար ութ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 2375 /երկու հազար երեք հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ/, վճարման հաշվի համար՝ 900325005859։ 

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner