Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 179-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2020 թվականի N 179-Ա

ԳՅՈՒԼՆԱՐԱ ՊԱՐՈՒՅՐԻ ԱՂԵԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, Փարաքարի համայնքապետարանի Քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի կողմից տրված ինքնակամ կառուցած շինությունների տեղազննության բնութագիրը և սեփականատեր՝ Գյուլնարա Պարույրի Աղեկյանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Գյուլնարա Պարույրի Աղեկյանի սեփականության իրավունքով պատկանող 04-094-142-018 կադաստրային համարով բնակավայրերի նպատակային նշանակության՝ գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված բնակելի տուն 175.6 քառակուսի մետր, Բ/Պ 20.7 քառակուսի մետր, աստիճանահարթակ 6.7 քառակուսի մետր, նկուղ 49.4 քառակուսի մետր, աստիճան 3.6 քառակուսի մետր, սանհանգույց 4.5 քառակուսի մետր, ավտոտնակ 27.6 քառակուսի մետր, զրուցարան 11.9 քառակուսի մետր, լողավազան 26.6 քառակուսի մետր և պարիսպ 6.0 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսներով, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԱՍՏՂԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԱՁ -ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան, Բ/Պ, ատիճանահարթակի, նկուղի, աստճանի համար՝ 2600 դրամ, սանհանգույցի, ավտոտնակի, զրուցարանի, լողավազանի և պարսպի համար՝ 1560 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 784 836            ( յոթհարյուր ութանասունչորս հազար ութ հարյուր երեսունվեց դրամ) ՀՀ դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Հողամասին և շինությանը տալ հասցե. Հայստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Ղ.Աղայան փողոց 1-ին փակուղի N1:

 5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner