Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 06/11.2/8477-21 գրությունը, կից՝ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-277 դրական եզրակացությունը Փարաքար համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Տալ համաձայնություն Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող 04-094-0017-0022 կադաստրային ծածկագրով, 0.0513 հա մակերեսով կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի հող, գործառական նշանակությունը` բնակելի կառուցապատման հող:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: |