Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 309-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2023 թվականի N 309-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԱՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «ՄԱԼԽԱՍՅԱՆՑ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի կողմից, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի նոյեմբերի 30-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022TQKEMC), շինությունը կատարած անձ Նջտեհ Հարուտունի Ազարիկյանի 2023 թվականի մայիսի 25-ի N 1884 դիմումը. որոշում եմ`

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված 2,8 քառակուսի մետր մակերեսով պարիսպը ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «ՄԱԼԽԱՍՅԱՆՑ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ–ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերի:

2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Կ. Դեմիրճյան թաղամաս 2-րդ փողոց 16/1 հողամաս (ծածկագիրը 04094C4ZCQLU):

3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Նջտեհ Հարուտունի Ազարիկյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Նջտեհ Հարուտունի Ազարիկյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Կ. Դեմիրճյան թաղամասի 2-րդ փողոցի 16/1 հասցեում գտնվող 0,01388 հա մակերեսով հողամասը՝ առկա շինությունով:

4. 138,8 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր պարիսպի համար` 6948 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 19 454,40 (տասնըինը հազար չորս հարյուր հիսունչորս դրամ քառասուն լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

6.Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը 6834,3 դրամ է, որը 138,8 քառակուսի մետրի համար կկազմի 948 600,84 (ինը հարյուր քառասունութ հազար վեց հարյուր դրամ ութանասունչորս լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner