Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 459-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2022 թվականի N 459-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-619-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Փարաքար համայնքի  ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-իթիվ 69-Ա որոշումը. Որոշումեմ՝

1.             Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար  համայնքին սեփականության    իրավունքով պատկանող` 

1)      Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզ, գյուղ Մերձավան, Երիտասարդության փողոց, 39 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչականշենքի /հիմք սեփականության իրավունքի վկայական` 2682037, տրված՝ 17.01.2010թ. Մերձավանի գյուղական համայնք/ առաջին հարկի տարածքից/այսուհետ՝ գույք/ 64,7 քմ մակերեսով և 34,4 քմ մակերեսով տարածքները՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով,  վարձակալությամբ տրամադրելհամաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 1-ի:

2)     Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզ,  Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Նաիրի փողոց, 40 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչականշենքի /հիմք սեփականության իրավունքի վկայական` 2542293,տրված՝ 03.06.2008թ. Փարաքար համայնք/ առաջին հարկի տարածքից 240,6 քմ մակերեսով տարածքը և երկրորդ հարկի տարածքից  48,3 քմ մակերեսով տարածքը՝ /այսուհետ՝ գույք/ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով,  վարձակալությամբ տրամադրելհամաձայն  սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 2-ի:

3)     Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, Կոմիտասի փողոց, 47 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչականշենքի /հիմք սեփականության իրավունքի վկայական` 08102013-04-0034, տրված՝ 08102013թ. Փարաքար համայնք/ տարածքից/այսուհետ՝ գույք/՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով,  վարձակալությամբ տրամադրելհամաձայն  սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 3-ի:

4)     Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզ, գյուղ Արևաշատ, Երևանյան խճուղի, 16 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչականշենքի/հիմք սեփականության իրավունքի վկայական` 26122018-04-0034, տրված՝ 26.12.2018թ. Փարաքար համայնք/1-ին հարկի տարածքից/այսուհետ՝ գույք/ 90,0 քմ մակերեսով տարածքը՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով,  վարձակալությամբ տրամադրելհամաձայն  սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 4-ի:

5)     Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Մայրաքաղաքային փողոց, 106 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչականշենքի/հիմք սեփականության իրավունքի վկայական` 07022020-04-0052, տրված՝  0702.2020թ. Փարաքար համայնք/տարածքից/այսուհետ՝ գույք/ 102,0 քմ մակերեսով տարածքը՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով,  վարձակալությամբ տրամադրելհամաձայն  սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 5-ի:

6)     Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Այգեստան 31 հասցեում գտնվող՝ մարզադպրոցի վարչականշենքում/հիմք սեփականության իրավունքի վկայական` 2542294, տրված՝ 03.06.2008թ. Փարաքար համայնք/ /այսուհետ՝ գույք/ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով,  վարձակալությամբ տրամադրելհամաձայն  սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 6-ի:

2.            Գույքի վարձակալության վճար սահմանել՝ համապատասխան խմբակ հաճախող յուրաքանչյուր սանից գանձվող վճարի 15 տոկոսի չափով, իսկ ջեռուցման ընթացքում՝ 20 տոկոսի չափով:

3.            Սահմանել, որ պարապմունքների արդյունավետ կազմակերպման նպատակով կողմերը պարտավոր են կազմել ժամանակացույց:

4.            ՀՀ օրենքով սահմանված կարգով Վարձակալների հետ կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր, պայմանագրերում ներառել նաև պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու և պայմանագրի պայմանների խախտման դեպքում՝ տույժերի կիրառման վերաբերյալ դրույթներ:

5.            Սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner