Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 256-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 օգոստոսի 2022 թվականի N 256-Ա

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 111-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով քաղաքացի Գոհար Հայրապետի Գևորգյանի լիազորված անձ՝ Տ. Շչեդրինայի /հիմք՝ 2021 թվականի  օգոստոսի  թիվ 3234 լիազորագիրը/ կողմից 05.05.2022 թ. վճարված՝ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի 2-րդ նրբ. 3 ավտոտնակ հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի 2-րդ նրբանցք N 3 ավտոտնակ հասցեում գտնվող, Գոհար Հայրապետի Գևորգյանի անվամբ 1998թ. փետրվարի 9-ին գույքագրված, 0.0023 հա մակերեսով գույքի /ավտոտնակի/ զբաղեցրած հողամասն օտարել ուղղակի վաճառքի միջոցով` կադաստրային արժեքով` 1 քմ 10513.8 դրամով` ընդհանուր 241817.4 (երկու հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր տասնյոթ դրամ չորս լումա) ՀՀ դրամ:

2. Գ. Գևորգյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 4-ի «Փարաքար համայնքի բնակիչ Գոհար Հայրապետի Գևորգյանի սեփականությունը հանդիսացող ավտոտնակի զբաղեցրած 0.0023 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի վերականգնման մասին» թիվ 111-Ա որոշումը:

5. Գույքի հասցեն թողնել անփոփոխ՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Մեքենագործների փողոց 2-րդ նրբանցք N 3 ավտոտնակ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner