Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 324-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2023 թվականի N 324-Ա

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան. Քաղաքացի Արսեն Օնիկի Քոչարյանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Նորակերտ բնակավայր, Կոմիտասի փողոց, 67 տուն, ՀԾՀ՝ 1705660460/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրում գտնվող սեփականության իրավունքով Արսեն Քոչարյանին պատկանող 04-074-0107-0111 կադաստրային ծածկագրով խաղողի այգու հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 20.01.2023 թվականի դրությամբ 2017-2020 թվականների համար կազմում է 21470 /քսանմեկ հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ, որից 15774 /տասնհինգ հազար յոթ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 5696 /հինգ հազար վեց հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, 04-074-107-103 կադաստրային ծածկագրով 0.32 հա մակերեսով խաղողի այգու հողի հարկի գծով հարկային պարտավորությունը 20.01.2023 թվականի դրությամբ 2017-2020 թվականների համար կազմում է 15308 /տասնհինգ հազար երեք հարյուր ութ/ ՀՀ դրամ, որից 11248 /տասնմեկ հազար երկու հարյուր քառասունութ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 4060 /չորս հազար վաթսուն/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, 04-074-016-011 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասի հողի հարկի գծով հարկային պարտավորությունը 20.01.2023 թվականի դրությամբ 2008-2020 թվականների համար կազմում է 17521 /տասնյոթ հազար հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, որից 11767 /տասնմեկ հազար յոթ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 5754 /հինգ հազար յոթ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես տույժ: 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 8-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով Արսեն Քոչարյանին հասցեագրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 10.03.2023 թվականի թիվ 714 և 21.04.2023 թվականի թիվ 1205 ծանուցումներն ուղարկվել են փոստով /փոստային առաքանի՝ ALO109131705AM/, ինչպես նաև «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով/, սակայն Արսեն Քոչարյանը չի ներկայացել, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են վերջինիս բացակայությամբ: 2. 3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող է համարվում կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արսեն Քոչարյանին/հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Նորակերտ բնակավայր, Կոմիտասի փողոց, 67 տուն/ հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 10-ի թիվ 714 ու 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 1205 ծանուցումները /փոստային առաքանի՝ ALO109131705AM/ և 20.01.2023 թվականի դրությամբ տեղեկանքները, ինչպես նաև ծանուցվել է azdarar.am ինտերնետային կայքէջում տեղադրելու միջոցով, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել և վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի մայիսի 8-ի արձանագրությունը՝ որոշում եմ.

1.Քաղաքացի Արսեն Օնիկի Քոչարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել ընդհանուր 54299 /հիսունչորս հազար երկու հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ, որից 21470 /քսանմեկ հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը՝ 04-074-0107-0111 կադաստրային ծածկագրով հողամասի հողի հարկի գծով 20.01.2023 թվականի դրությամբ 2017-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար, 15774 /տասնհինգ հազար յոթ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 5696 /հինգ հազար վեց հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, 15308 /տասնհինգ հազար երեք հարյուր ութ/ ՀՀ դրամը՝ 04-074-107-103 կադաստրային ծածկագրով 0.32 հա մակերեսով հողամասի հողի հարկի գծով 20.01.2023 թվականի դրությամբ 2017-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար, որից 11248 /տասնմեկ հազար երկու հարյուր քառասունութ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 4060 /չորս հազար վաթսուն/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, 17521 /տասնյոթ հազար հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ՝ որպես 20.01.2023 թվականի դրությամբ 2008-2020 թվականների համար հաշվարկված 04-074-016-011 կադաստրային ծածկագրով հողամասի հողի հարկի գծով հարկային պարտավորության գումար, որից 11767 /տասնմեկ հազար յոթ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 5754 /հինգ հազար յոթ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես տույժ /վճարման հաշվի համար՝ 900325181049/։

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner